383 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 36 996

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 383–ով և դարձել 36 996։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 9 833 (-133) մարդ, կատարվել է 155 664 (+1,850) թեստավորում, առողջացել են վարակվածներից 26 243–ը (+509)։ Գրանցվել է մահվան 700 (+8) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 220 (+2) է։

Հուլիսի 24-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 36 613 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: