2020-07-26 11:04
Լրատվական գործակալություններ
0
Ադրբեջանը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված արկ
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։
Կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։
«Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվենցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայտնաբերված չպայթած զինամթերքը տեղափոխվել է անվտանգ վայր և ոչնչացվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: