2020-07-27 11:15
Լրատվական գործակալություններ
0
Ադրբեջանի զինուժի դիպուկահար կրակոցից հայ զինծառայող է զոհվել
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ-ն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, տեղեկացնում է News.am-ը: