Հայաստանում արդեն 711 մարդ է մահացել կորոնավիրուսից

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է, տեղեկացնում է Sputnik Armenia: