2020-07-27 12:50
Լրատվական գործակալություններ
0
Նյու Յորքում բողոքի ակցիա անցկացվեց ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում քիչ առաջ ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել` իրենց բողոքն արտահայտելով ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Երիտասարդները ակցիային եկել էին ՀՀ և Արցախի Հանրապետության դրոշներով և պաստառներով, նրանք երգեցին ՀՀ օրհներգը, հայկական ազգային-ազատագրական երգեր, և պարեցին հայկական պարեր:
Նշենք, որ աշխահր տարբեր հայաշատ երկրներում վերջին օրերին ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, տեղեկացնում է News.am-ը: