Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս պահին լարված իրավիճակ է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, ոստիկանները թույլ չեն տալիս բուհ չընդունված դիմորդներին և նրանց ծնողներին մոտենալ շենքին: Վերջիններս ցանկանում են ներս մտնել, որպեսզի հանդիպեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

 


Ոստիկանների պատը ճեղքելով՝ դիմորդները մոտեցան շենքին՝ մենք ուզում ենք սովորել կարգախոսով: Ոստիկաները հորդորեցին ակցիայի մասնակիցներին պահպանել սոցիալական հեռավորություն:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին, տեղեկացնում է News.am: