2020-07-27 17:24
Լրատվական գործակալություններ
ԿԳՄՍՆ-ի դիմացից բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտից այսօր՝ հուլիսի 27-ին, բերման ենթարկված 2 քաղաքացիները քիչ առաջ ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժնից:
Լրագրողների հետ զրույցում բերման ենթարկված Մասիս Բաբալյանը նշեց, որ ինքը ոչ մի արձանագրություն չի ընդունել և դրա վերաբերյալ համապատասխան բացատրություն է տվել:
«Մենք մեր պայքարը շարունակելու ենք, մինչև վերջնական հաղթանակ: Մենք արդեն չորեքշաբթի օրը դիմելու ենք Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- ասաց Մասիս Բաբալյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները վերադառնում են ԿԳՄՍՆ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան, տեղեկացնում է News.am-ը: