Սևակ Թորոսյան. Ռոբերտ Քոչարյանի բանտ նստելը Նիկոլ Փաշինյանին է պետք

Մեկ դատավորի վրա Ռոբերտ Քոչարյանի գործը ծանրացնելը անմարդկային է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։

«Պետք է գոնե երեք, իսկ մեծ գործերում՝ նույնիսկ 12 դատավոր լինի», - ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ դատավորների գլխավոր մարմինը պետք է հստակ հայտարարություն անի, որ դատավորներն անկախ են ու որևէ քաղաքական մարմնից հրահանգ առնելու կարիք չունեն։

«Նորմալ դատավորն այսօր Ռոբերտ Քոչարյանին պետք է կալանքից ազատեր, բայց այսօր Ռոբերտ Քոչարյանի բանտ նստելը սիմվոլիկ է, սիմվոլ, որ հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանին է պետք», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am։