308 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 37 937

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 308–ով և դարձել 37 937։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 մարդ (-165), կատարվել է 160 380 թեստավորում (+1,853), առողջացել են վարակվածներից 27 357–ը (+467)։ Գրանցվել է մահվան 723 (+4) դեպք։ Գրանցվել է նաև մահվան մեկ դեպք, երբ պացիենտի մոտ եղել է կորոնավիրուսային հիվանդություն, սայկայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Այդպիսի մահերի ընդհանուր թիվը 225 (+2) է։

Հուլիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 37 629 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: