«Փաստ». ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱՐԴԵՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՈՐՈՇ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍՈՎ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են և կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։ Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին:

Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած տևական ժամանակ է՝ հարուցված են: Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց, որոնք, ըստ նախաքննական մարմնի տարածած տարբեր հայտարարությունների, անցնում են մի քանի քրեական գործերով»։

Aysor.am