«Պահանջատեր դիմորդ»-ի փաստաբանական թիմն այսօր հայցեր կներկայացնի դատարան
Պահանջատեր դիմորդ երիտասարդական շարժման պայքարը մտնում է վճռական փուլ: Հայտարարել է շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա մանրամասնել է, որ փաստաբանական թիմը քիչ առաջ ավարտել է հայցադիմումների հետ կապված աշխատանքները։ Այսօր կներկայացնեն 2 հայցադիմում՝
1-ին հայցադիմումով ՀՀ վարչական դատարանի առջև բարձրացվում է ընդունելիության կարգի անվավերության հարցը` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերին:
2-րդ հայցով պահանջ է դրված անհատական մակարդակում, բոլոր լիազորագիր տված դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր:
«Այսօր ժամը 13:30-ին բոլորիդ հրավիրում եմ ՀՀ վարչական դատարանի բակ: Հայցը մուտքագրելուց հետո կքննարկենք հայցի մանրամասները: Սիրելի´ դիմորդներ ձեր պայքարն անկասելի է, ձեր հաղթանակն` անխուսափելի, դուք հաղթող եք, դուք արդեն հաղթել եք»,-նշել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը: