Ադրբեջանի նոր ԱԳՆ ղեկավարն հայտարարել է բանակցություն վարելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի՝ Ղարաբաղի շուրջ բանակցություն վարելու պատրաստակամության մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը: Սակայն այդ բանակցությունները չպետք է իմիտացիոն բնույթ ունենան, այլ պետք է լինեն առարկայական»,- հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններն «անիմաստ» էր անվանել, տեղեկացնում է News.am: