209 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 39 050

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 209-ով և դարձել 39 050։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8 318 մարդ, կատարվել է 166 701 թեստավորում, առողջացել են վարակվածներից 29 750։ Գրանցվել է մահվան 754 (+5) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը 228 է։

Օգոստոսի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 38 841 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: