Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն արդեն վերականգնված են

Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Ըստ աղբյուրի, հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները:

Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները, տեղեկացնում է Panorama.am: