2020-08-03 11:40
Լրատվական գործակալություններ
0
Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև
Տորոնտոյում օգոստոսի 1-ին ժամը 22.30-ի սահամաններում տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում Հայաստանի դեսպանատնից:
Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:
Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի, տեղեկացնում է PastInfo.am-ը: