ՌՀՄ. Ռուսաստանի ադրբեջանցիները սպառնալիքներ են ստացել հայերի վրա հարձակվելուց հրաժարվելու համար

Ռուսաստանի որոշ ադրբեջանցիներ ասում են, որ սպառնալիքներ են ստացել հայերի վրա հարձակվելուց հրաժարվելու համար: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ադրբեջանցիները նման սպառնալիքներ են ստացել Ադրբեջանի ղեկավարությունից: «Դա վկայում է հայերի վրա հարձակումների կազմակերպված բնույթի մասին: Հայերի վրա նոր հարձակումների, հակահայկական ակցիաների կամ էլ բիզնեսին ու առևտրին խոչընդոտելու մասին որևէ տեղեկություն չկա: Սակայն ակնհայտ է, որ մեզ մշտապես փորձում են ներքաշել ինչ-որ պրոցեսների մեջ: Այդ պատճառով մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին և վրժեխնդրության որևէ ակտ չկատարել»,-ասաց նա:

Նշենք, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայից հետո տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում, հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ տեղի ունեցան:

Այդ ֆոնին Մոսկվայում ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ Սիթի» շուկայում հրաժարվեցին հայկական գյուղատնտեսական արտադրանքից, իսկ «Կրոկուս» առևտրի կենտրոններից, որոնք ևս պատկանում են ադրբեջանցիներին, հանվեցին հայկական բոլոր ապրանքները: Այժմ նման խոչընդոտներ այլևս չկան: