196 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 39 298

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 196–ով և դարձել 39 298։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 մարդ, կատարվել է 168 164 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 372–ը։ Գրանցվել է մահվան 768 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը 228 է։

Օգոստոսի 3-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 102 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: