2020-08-05 12:28
Լրատվական գործակալություններ
Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինգ հայ է մահացել
Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինա հայ է մահացել, հայտնում է «Արևելքը»:
Հինգերորդ զոհը՝ երկու երեխաների մայր Տելիա Փափազյանն է, որը ընտանիքով բնակվում էր նավահանգստի հարևանությամբ:
Զոհվածների թվում են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը և ևս մեկ հայ:
Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել, տեղեկացնում է News.am-ը: