Հայկական բնապահպանական ճակատ. իշխանությունները պետք է դուրս գան Ամուլսարի հարցով ընդարմացումից

«Lidian Armenia» ընկերության կողմից ուղարկված պահակային ծառայության աշխատակիցները տարածքում իրենց վագոնե տնակներն են տեղադրել, ինչը առաջացրել է Ջերմուկի բնակիչների և Ամուլսարի պաշտպանների դժգոհությունը: Այս մասին «Ամուլսար: Հասարակական և մասնավոր շահերի նոր հակազդեցություն» թեմայով տեսաքննարկման ժամանակ հայտարարեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ դա զայրացրել է բնակիչներին և ակտիվիստներին, ովքեր 7 ժամով արգելափակել են Ջերմուկից ամուլսար տանող ճանապարհը:

«Բնակիչները մի շարք պայմաններ են առաջադրել: Նրանք պահանջել են տեղափոխել տնակները առնվազն 30 մետրով: Իսկ երկարաժամկետ պահանջն այն է, որպեսզի կառավարությունը դուրս գա ընդարմացուցից, դադարի լռել և վերջապես հայտնի իր կարծիքը»,-ասաց Գալստյանը:  

Ընդ որում, նրա խոսքով, Դիլիջանի և ողջ Հայաստանի բնակիչների դիրքորոշումն ակնհայտ է. Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի, տեղեկացնում է News.am: