233 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 39 819

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 233–ով և դարձել 39 586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7 263 մարդ, կատարվել է 171 600 թեստավորում, առողջացել են վարակվածներից 31 556-ը։ Գրանցվել է մահվան 772 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

Օգոստոսի 5-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 586 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: