«Հրապարակ». ՔՅԱՐԱՄՅԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ «ՇՊԻՈՆՆԵՐ» Է ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի հրահանգով ԱԱԾ-ի, այսպես կոչված, ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել։ Այն ծառայակիցներն, ովքեր ուսանել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում (ФСБ) և կասկածներ կան, որ այդ կառույցի հետ կապերը պահպանել են, հայտնվել են երիտասարդ տնօրենի թիրախում։ ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Քյարամյանը հանձնարարել է ոմանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել, մյուսներին ուղղակի հեռացնել՝ ինչ ճանապարհով ուզում է լինի, համակարգը «մաքրել ռուսական «շպիոններից»»։

Քյարամյանի նշանակման առաջին օրերին նրան ճանաչողներն ասում էին, որ շուտով հակառուսական քայլեր է նա իրականացնելու, քանի որ հայտնի է իր ռուսատյացությամբ։ և որպես օրինակ բերում էին Հայաստանում գործող Հարավկովկասյան երկաթուղու դեմ պետական հարձակումները 2018-ին, որոնք իրականացվել են հենց Քյարամյանի ձեռքով։ Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր»։

News.am