2020-08-06 12:40
Լրատվական գործակալություններ
0
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ 11 ԶՈՀԵՐԸ
Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11 հայ, 250 էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում տալով Լիբանանում իր աղբյուրներին:
Նշվում է, որ զոհերը եվ վիրավորները եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին:
Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.
Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռևս հայտնի չեն: Կան նաև անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռևս ոչ մի տեղեկություն չունեն: