ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կրկին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն կոչ է արել աշխարհին հրաժարվել միջուկային զենքից:

Համապատասխան հայտարարությունը նա արել է իր տեսաուղերձում:

«Իր գոյության առաջին իսկ օրերից ՄԱԿ-ը ճանաչել է միջուկային զենքի ամբողջական վերացման անհրաժեշտությունը: Բայց այս նպատակին դեռ չի հաջողվել հասնել», - մեջբերում է ТАСС-ը նրա խոսքերը:

Նա հավելել է, որ նախկինում կնքված միջուկային զենքի վերահսկման պայմանագրերը ներկայումս վերացման սպառնալիքի տակ են:

«Ես կրկին կոչ եմ անում պետություններին վերադառնալ ընդհանուր տեսլականին և միջուկային զենքի լիակատար հրաժարման տանող ընդհանուր ուղուն», - ասել է Գուտերեշը, տեղեկացնում է Aysor.am: