Մինչև 38 աստիճան տաքություն

Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։

Այսպիսով՝ հանրապետության տարածքում օգոստոսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Օգոստոսի 9-ին և10-ին Արարատի և Արմավիրի մարզերում և ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում օդի ջերմաստիճանը կահասնի +38-ի։

Երևանում օգոստոսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օգոստոսի 9-11-ը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +36-ի։ Այսօր ցերեկը սպասվում է +32...+34, գիշերը՝ +20...+22 աստիճան։

Ուշադրություն։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, տեղեկացնում է Newsarmenia.am։