Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԼՌՈՒՄ ԷԻ, ՔԱՆԻ ՈՐ ՉԷԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԷԼ ԱՎԵԼԻ ՎԱՏԹԱՐԱՆԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերխզմի մասին» հարցազրույցների շարքի առաջին մաս.

 

Ինչո՞ւ էիք դուք լռում մինչև ապրիլյան պատերազմի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ:

Ի՞նչն էր ձեզ խանգարում խոսել:

2018թ. շատ հուզական տարի էր: Քաոսն ու ագրեսին օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին: և այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ:

Իսկ ո՞րն էր լուծումը:

Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը: Բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք:

News.am