Շվեյցարիան պայմանագիր է կնքել Moderna-ի հետ

Շվեյցարիայի կառավարությունը պայմանագիր է կնքել Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ` COVID-19-ի դեմ պատվաստանյութի վաղաժամկետ ձեռքբերման մասին, հայտնում է Reuters-ը:

Շվեյցարիան պատվաստանյութի 4.5 միլիոն չափաբաժին կստանա, ինչը բավարար կլինի 2.25 միլիոն մարդու պատվաստելու համար, եթե յուրաքանչյուր հիվանդ երկու դեղաչափ ստանա:

Կառավարությունը բանակցություններ է վարում նաև պատվաստանյութի մշակմամբ զբաղվող այլ ընկերությունների հետ և 300 միլիոն շվեցարական ֆրանկ է (329 միլիոն դոլար) հատկացրել այդ նախագծի համար, տեղեկացնում է News.am: