2020-08-08 09:49
Լրատվական գործակալություններ
0
Մոսկվայից Երևան չարտերային չվերթը նախատեսված է օգոստոսի 11-ին
Օգոստոսի 11-ին կիրականացվի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ չվերթը կիրականացնի «S7» ավիաընկերությունը։
«Չվերթը կկայանա Մոսկվայի ժամանակով 12:40-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։
Նշվում է, որ տոմսերը կարելի է ձեռքբերել «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ ավիաընկերության ներկայացուցչությունից կամ «S7» -ի պաշտոնական կայքէջից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։