225 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 40 410

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 225–ով և դարձել 40 410։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6 871 մարդ, կատարվել է 176 014թեստավորում, առողջացել են վարակվածներից 32 520-ը։ Գրանցվել է մահվան 791 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը (228)։

Օգոստոսի 8-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 40 185 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։