23 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 40 433

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 23–ով և դարձել 40 433։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6,893 (+22), կատարվել է 176 354 (+310) թեստավորում, առողջացել են վարակվածներից 32 616-ը (+96)։ Գրանցվել է մահվան 796 (+5) դեպք։

Օգոստոսի 9-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 40 410 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: