Բեյրութում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լիբանանում ոստիկանության և բանակի ստորաբաժանումները ցուցարարներին դուրս են մղել խորհրդարանի շենքից: Դրա համար նրանք ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Բեյրութում բողոքի ցույցերը սկսվել են քաղաքի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո:

 

Ցուցարարները պնդում են, որ ողբերգությունը պայմանավորված էր կառավարության ապաշնորհությամբ: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով ավելի քան 700 մարդ է վիրավորվել:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի տարածքում: Ավելի քան 150 մարդ է մահացել, մոտ 5 հազարը՝ վիրավորվել, տեղեկացնում է Aysor.am-ը։