Լիբանանին օգնելու համար հավաքել է 252.5 միլիոն եվրո

Մարդասիրական ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին օգնելու համար միջազգային դոնորների համաժողովը 252.7 միլիոն եվրո է հավաքել: Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է dpa գործակալությունը` վկայակոչելով նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացուցիչներին, ովքեր նախագահում էին Ֆրանսիայի և ՄԱԿ-ի կազմակերպած առցանց համաժողով, հայտնում է DW-ն:

Գործակալության տվյալներով` Փարիզի կողմից տրամադրված ֆինանսական օգնության ծավալը կկազմի 30 միլիոն եվրո: Իր հերթին, Գերմանիայի արտգործնախարար Հեյիկո Մաասը գերմանական ZDF լրատվական ընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիայի օգնությունը «Բեյրութում մեծ աղետի հաղթահարելու համար» 20 միլիոն եվրո կկազմի: Մեկնաբանելով գիտաժողովի արդյունքները` նա նշել է, որ տպավորված է այն բանից, թե քանի երկիր է պատրաստ օգնել Լիբանանին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հետագա աջակցություն է խոստացել Բեյրութին` դեռուս բաց թողնելով կոնկրետ գումարների հարցը: Ըստ նրա` ԱՄՆ-ն կցանկանար համակարգել իր գործողությունները այլ երկրների հետ: Դեռ հայտնի չէ գիտաժողովում Ռուսաստանի մասնակցության մասին` չնայած, ինչպես ֆորումի բացման ժամանակ ասաց Մակրոնը, Փարիզմ օգնության համար դիմել է Մոսկվային:

Եվրամիության օգնությունը կհասնի 63 միլիոն եվրոյի, ինչը 30 միլիոն եվրոյով ավել է, քան նախկինում էր հայտարարվել, տեղեկացնում է News.am-ը։