Արտակարգ իրավիճակում նախատեսված մեղմացումները
Այսօր կառավարության նիստում, ներկայացնելով որոշմամբ նախատեսված մեղմացումները, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նաև հայտնել էր, որ նախատեսվում է վերացնել օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։
Վերացվում է նաև ՀՀ տարածքում հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր դնումն ու սոցիալական հեռավորության պահպանումը։
Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում մինչև 40 անձ։
Վերացվում է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։ Իսկ վարակակիրների հայտնաբերման համար էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է վարակակիրների ու ինքնամեկուսացածների հայտնաբերման մեխանիզմը` 14-օրյա ժամկետի կտրվածքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։