2020-08-14 11:23
Լրատվական գործակալություններ
0
276 նոր դեպք. Վարակվածների թիվը հասավ 41 299-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 276–ով և դարձել 41 299։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6 082 մարդ, կատարվել է 181 962 թեստավորում, առողջացել են վարակվածներից 34 164–ը։ Գրանցվել է մահվան 814 (+8) դեպք։ Այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը 239(+5) է:
Օգոստոսի 13-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 023 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։