ՀՀ մի խումբ քաղաքացիներ ապօրինի հատել են Վրաստանի սահմանը

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության աշխատակիցները չորս քաղաքացու են ձերբակալել Հայաստան-Վրաստան սահմանն ապօրինի հատելու համար: Տեղեկությունը հայտնում է վրացական «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հանրային հեռուստաալիքը։

Պարզվել է, որ Հայաստանի քաղաքացիները սահմանը հատել են՝ շրջանցելով սահմանային անցակետը։

Նշվում է, որ քննություն է անցկացվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (սահմանի ապօրինի հատում մի խումբ անձանց կողմից):

Նրանց չորսից հինգ տարի ժամկետով ազատազրկում է սպառնում, տեղեկացնում է Sputnik Armenia։