Փորձագետ. ԱՄԷ-ն և Իսրայելը հաշտվել են ընդդեմ Թուրքիայի

Դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու հարցով Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի համաձայնագիրը կոչված է հակազդելու Մերձավոր Արևելքում ու Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի աճող ներկայությանը: Այս մասին National Interest-ում գրում է Պարսից ծոցի արաբական պետությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Հուսեյն Իբիշը:

Նախօրեին ԱՄԷ-ն և Իսրայելը հայտարարել են հարաբերությունների կարգավորման մասին: Սպիտակ տան հատուկ բանագնաց Բրայան Հուքը համաձայնագիրն Իրանի համար «մղձավանջ» է անվանել:

Սակայն Իբիշը կարծում է, որ ԱՄԷ-ի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորումն ուղղված է Թուրքիայի, այլ ոչ թե Իրանի դեմ: Վերլուծաբանը մեջբերել է Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, որը, ըստ նրա, երկու երկրների միջև լարվածության թուլացման ազդանշան էր:

«Ինչո՞ւ է դա տեղի ունենում հիմա: Դա որևէ ընդհանրություն չունի Իրանի հետ: Դա լավագույնս նկարագրում է հետևյալ բառը՝ Թուրքիան»,-գրում է Իբիշը:

Վերջին մեկ տարում Թուրքիան կամ սկսել է հարձակվել կամ ռազմական աջակցություն ցուցաբերել 4 երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Ադրբեջանում, խմբավորումներին, կամ հանդես գալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու Հունաստանի դեմ:

Ե՛վ Իսրայելը, և՛ ԱՄԷ-ն համաձայն չեն Անկարայի և «մուսուլման եղբայրների» կապի հետ, տեղեկացնում է News.am-ը: