2020-08-17 11:52
Լրատվական գործակալություններ
0
38 նոր դեպք. Վարակվածների թիվը հասավ 41 701-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 38-ով և դարձել 41 701։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 (-40), կատարվել է 185594 (+284) թեստավորում, առողջացել են վարակվածներից 34655-ը (+71)։ Գրանցվել է մահվան 824 (+6) դեպք։ Այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և հասել 244-ի։
Օգոստոսի 165-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 663 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։