145 նոր դեպք. Վարակվածների թիվը հասավ 41 846-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 145-ով և դարձել 41 846։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 (-191), կատարվել է 186661 (+1067) թեստավորում, առողջացել են վարակվածներից 34982-ը (+327)։ Գրանցվել է մահվան 832 (+8) դեպք։ Այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և հասել 245 (+1)։

Օգոստոսի 17-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 701 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։