2020-08-18 11:06
Լրատվական գործակալություններ
Գեղամասարի բնակիչները փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խորացված համայնքի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 18-ին՝ առավոտյան ժամը 7-ից փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։
Գյուղացիները բողոքում են, որ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում է նաև խմելու և ոռոգման ջրերը, տեղեկացնում է News.am-ը: