2020-08-19 10:34
Լրատվական գործակալություններ
0
Սիրիայում ռուսական բանակի գեներալ Է զոհվել
Սիրիայում ռուսական բանակի գեներալ-մայոր է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ գեներալ-մայորի կոչումով ավագ ռազմական խորհրդականը զոհվել է պայթյունի հետևանքով:
Եվս երկու զինծառայողներ վնասվածքներ են ստացել։
Դեպքը տեղի է ունեցել Դեր Զորի մոտակայքում, երբ շարասյունը վերադարձել է մարդասիրական ակցիայից։ Գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։
Գեներալ-մայորին տարհանել են, բժշկական օգնություն է ցուցաբերվել, բայց սպայի կյանքը փրկել չի հաջողվել: Ռուսական բանակի գեներալ-մայորը հետմահու ներկայացվել է պետական պարգևատրման, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։