ԵՄ-ը հավելյալ 53 մլն եվրո կհատկացնի Բելառուսի ժողովրդին

ԵՄ-ը հավելյալ 53 մլն եվրո կհատկացնի Բելառուսի ժողովրդին՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը կվերաբաշխի եվրոպական օգնությունը, որպեսզի այն ուղղվի ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին, տեղեկացնում է News.am-ը։