263 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 42 319

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 263-ով և դարձել 42 319։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5 756 մարդ, կատարվել է 190560 թեստավորում (+1 993), առողջացել են վարակվածներից 35476-ը (+250)։ Գրանցվել է մահվան 836 (+3) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է երկուսով և հասել 251-ի։

Օգոստոսի 19-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 42 056 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: