Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի։ Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 6-ին մատուցվելիք պատարագին։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը՝ հղում անելով Վանի նահանգապետ և Վան քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մեհմեթ Էմին Բիլմեզին։

Նշվում է, որ այս տարի պատարագի մասնակիցների թիվը սահմանափակ է լինելու։

«Աղթամար կղզին և Վանա լիճը աշխարհի մշակութային ժառանգություններն են, որոնք ի պահ են տրվել մեզ՝ վանեցիներիս։ Աղթամար կղզու վրա պատմական եկեղեցի կա։ Մշակույթի ու տուրիզմի նախարարության հետ ստորագրված արձանագրության համաձայն՝ ամեն տարի սեպտեմբերի 2-րդ կիրակին եկեղեցում պատարագ է մատուցվում։ Այս տարի էլ, սեպտեմբերի 6-ին այնտեղ, համաճարակային կանոնների պահպանմամբ, ավելի քիչ մասնակցությամբ պատարագ կմատուցվի»,–ասել է Բիլմեզը։

Հաղորդվում է, որ ԿՊոլսի հայոց պատրիարքարանից պատարագն անցկացնելու համար ժամանելու է 25 հոգանոց անձնակազմ, տեղեկացնում է Sputnik Armenia։