158 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 42 477

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 158–ով և դարձել 42 477։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5689 մարդ (-76), կատարվել է 192199 թեստավորում (+1639), առողջացել են վարակվածներից 35693-ը (+53)։ Գրանցվել է մահվան 842 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է երկուսով և հասել 253–ի։

Օգոստոսի 20-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 42319 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։