Էրդողան. Թուրքիան Սև ծովում բացել է բնական գազի խոշորագույն հանքավայրը

Թուրքիան Սև ծովում բացել է իր պատմության մեջ բնական գազի խոշորագույն հանքավայրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Անադոլուն»։

Նրա խոսքով՝ Թուրքիան «Թունա-1» գոտում հայտնաբերել է 320 մլրդ խորմետր ծավալով բնական գազի խոշորագույն հանքավայր։ Նա նշել է, որ էներգետիկան ոչ միայն զարգացման հիմնական գործոնն է, այլև կարևոր դեր է խաղում ազգային անկախության ապահովման գործում։

«Մեր նպատակն է՝ մինչև 2023 թվականը սևծովյան գազը փոխանցել ժողովրդի օգտագործմանը։ Թուրքիան մտադիր է երկրում էներգետիկայի հետ կապված խնդիրներն արմատապես լուծել»,- հայտարարել է նա, տեղեկացնում է News.am: