33 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձել է 42 825

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 33-ով և դարձել 42 825։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5 666 մարդ, կատարվել է 195 574, առողջացել են վարակվածներից 36 049։ Գրանցվել է մահվան 854 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և հասել 256–ի։

Օգոստոսի 23-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 42 792 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: