2020-08-24 18:03
Լրատվական գործակալություններ
0
Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներից երեքին բերման ենթարկեցին։
«Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Տվյալ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։ Այս պահանջը խախտելու համար 50 հազար տուգանք է նախատեսվում։