131 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձել է 43 067

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 131-ով և դարձել 43 067։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5 216 մարդ, կատարվել է 198 569 թեստ, առողջացել են վարակվածներից 36 726-ը։ Գրանցվել է մահվան 861 (+3) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է չորսով և հասել 264-ի։

Օգոստոսի 25-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 111-ով և դարձել 42 936, տեղեկացնում է Sputnik Armenia։