Հայաստանն ուշադիր հետևում է Caucasus Online-ի վաճառքի հետ կապված պրոցեսներին

Հայաստանն ուշադիր հետևում է ադրբեջանական ընկերությանը վրացական Caucasus Online-ի 49%-ի վաճառքի հետ կապված պրոցեսներին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Չէի ցանկանա, որպեսզի այդ հարցի հետ կապված ծայրահեղությունների մեջ ընկնենք»,-նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ ըստ էության ընկերություններից մեկը բաժնետոմսերի վաճառքի պրոցես է սկսել՝ հավանություն չստանալով կարգավորող հանձնաժողովից, ինչի հետ կապված այժմ Վրաստանում իրավական պրոցեսներ են սկսվել:

«Այժմ մեր վրացի գործընկերները զբաղվում են այդ հարցով, և ես չէի ցանկանա նույնիսկ մեկնաբանել դա, քանի որ խոսքը կարգավորող և կոմերցիոն պրոցեսների մասին է, որոնք տեղի են ունենում հարևան պետությունում: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, տեսնենք՝ ինչպես կավարտվի»,-եզրափակեց Արշակյանը, տեղեկացնում է News.am-ը։