Moderna-ի պատվաստանյութն իմունային պատասխան է առաջացրել

Նուբար Աֆեյանի Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իմունային պատասխան է առաջացրել և՛ տարեցներ, և՛ երիտասարդ մասնակիցների մոտ, հաղորդում է Reuters-ը:

Ընկերությունը հայտնում է փորձարկումների առաջին փույլի միջանկյալ տվյալները, որոնք ներառում են նոր անալիզ և մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպես է պատվաստանյութը գործում տարեցների վրա:

Անալիզի ընթացքում ուսումնասիրվել է 100 միկրոգրամ դեղաչափ: 56-70, 70-ից բարձր և 18-55 տարեկան անձանց մոտ իմունային պատասխանները միանման են եղել:

Moderna-ն ԱՄՆ կառավարությունից գրեթե 1 մլրդ դոլար է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու հարցով ծրագրի շրջանակում: Ընկերությունը մատակարարումների մասին ավելի քան 1,5 մլրդ դոլարի չափով համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ի հետ, տեղեկացնում է News.am: