ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՔ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ
Արդշինբանկը հայտարարվել է երեք անվանակարգերում հաղթող «Asian Banking & Finance Retail Banking Awards 2020» ամենամյա մրցույթում: ABF Awards մրցանակաբաշխության շրջանակներում պարգևատրվել են ավելի քան 100 հեղինակավոր բանկեր 30 երկրներից։ Բանկին շնորհվել են մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Հայաստանի “Տարվա մանրածախ բանկ”, “Տարվա թվային բանկային նախաձեռնություն” և “Տարվա նախաձեռնություն օնլայն բանկինգի ոլորտում” մրցանակները:
Արդշինբանկն իր կատարած աշխատանքով բազմիցս արժանացել է միջազգային ամսագրերի ուշադրությանը։ 2020 թվականին Բանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» ըստ «Global Finance» և «Euromoney» հեղինակավոր ամսագրերի, Financial Times հրատարակչության The Banker հեղինակավոր միջազգային ամսագիրը կապիտալի միջազգային շուկայում բանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել է որպես “Տարվա գործարք Եվրոպայում”։
“Բոլոր մրցանակների հիմքում հաճախորդների համար բանկային ծառայությունների մատուցումն առավել որակյալ և հասանելի դարձնելն է: Ստացած մրցանակները ևս մեկ անգամ վկայում են բանկի հուսալիության ու վստահության բարձր մակարդակի մասին”, - նշվում է հաղորդագրությունում:
Մրցանակաբաշխության շրջանակներում պարգևատրված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://asianbankingandfinance.net/co-written-partner/news/asian-banking-finance-awards-holds-first-ever-digital-awards-presentation
Արդշինբանկի սպասարկման լայն ցանցն այսօր ներառում է 63 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ, ավելի քան 2000 ինքնասպասարկման տերմինալ, ինչպես նաև հեռախոսային բանկ, ինտերնետ և բջջային բանկային ծառայություններ: Բանկի հաճախորդների շուրջ 1/3-ը Ardshinbank մոբայլ հավելվածի ակտիվ օգտատեր է: 2020 թվականին Բանկն առաջինն էր, որ իր մոբայլ հավելվածի օգտատերերի համար հասանելի դարձրեց քարտից քարտ միջազգային փոխանցումները, հնարավորություն տալով վճարային քարտից իրականացնել 24/7 ռեժիմով փոխանցումներ արտերկրում թողարկված Visa և Mastercard քարտերին: Փոխանցումը հասանելի է դառնում ստացողին վայրկյանների ընթացքում, որի համար ընդամենն անհրաժեշտ է իմանալ փոխանցում ստացող քարտի համարը: